Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ. ամփոփվեցին միջբուհական մարզական խաղերը

Ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ. ամփոփվեցին միջբուհական մարզական խաղերը
09.06.2015 | 14:24

Հունիսի 9-ին ամփոփվել է «Միջբուհական մարզական խաղեր 2015» ծրագիրը։ Մեկ ամիս շարունակ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներն ուժերը չափել են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Միջբուհական մարզական խաղերին մասնակցել է 14 բուհի մոտ 200 ուսանող։

Մարզական այս միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր խոսքում նշել է, որ այս տարիների ընթացքում պետական և ոչ պետական (այս պահին արդեն՝ հավատարմագրված և ոչ հավատարմագրված) բուհերի ուսանողական կառույցներն առաջընթաց են գրանցել։ Եվ ցանկալի է, պատկերավոր ասած, հավատարմագրման գործընթաց անցնեն նաև ուսանողական խորհուրդները, որպեսզի պարզ լինի, թե որ բուհի ուսանողական կառույցն է իրոք ուսանողական, որքանով են ուսանողները վստահում այս մարմնին։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ մարզական միջոցառումներն առողջ ապրելակերպի բաղկացուցիչ են, և դրանք խիստ անհրաժեշտ են թիմային աշխատանք ձևավորելու համար։ «Մեր հասարակությունն այսօր ակտիվ մարդկանց կարիք ունի, ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ։ Առողջության ամրապնդումն ու պահպանումը սկսում է հենց ձեր տարիքում, և դրա լավագույն միջոցը սպորտային միջոցառումներով ու որոշակի ակտիվությամբ ձեր օրը հագեցնելն է»,- նշեց Կարեն Ավագյանը։
Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի նախագահ Արմինե Բարսեղյանը տեղեկացրեց, որ միջբուհական մարզական խաղերը կազսեկգրպվել են երկրորդ տարին։ Ըստ նրա՝ ուսանողների պատրաստվածությունը և պայքարը մարզական խաղերին ոգևորիչ էր։ Նա հույս հայտնեց, որ խաղերի մասնակիցներն իրենց բուհերում կդառնան առողջ ապրելակերպ քարոզողներ, և յուրաքանչյուրն իր բուհում կկազմակերպի նման մրցաշարեր։
Միջոցառման ընթացքում հաղթող թիմերն ու ուսանող մարզիկներն արժանացան մրցանակների։

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ